Բուենոս Այրեսում հայկական մշակույթի փառատոն է անցկացվել

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հայկական մշակույթի փառատոն է անցկացվել, որին ավելի քան 5.000 մարդ է մասնակցել:

Նոյեմբերի 29-ին անցկացված «Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանի օրը» խորագրով փառատոնը կազմակերպել էր հայ համայնքը:

Միջոցառման հյուրերին հնարավորություն է ընձեռվել համտեսել ազգային ուտեստներ, ինչպես նաեւ ծանոթանալ հայոց պատմությանն ու մշակույթին:

Ըստ Prensa Armenia-ի, Բուենոս Այրեսում ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Ուգո Կույումջյանը նշել է, որ փառատոնին ներկայացվել է «այն նույն արվեստն ու մշակույթը, որը 100 տարի առաջ թուրքական պետությունը փորձեց ոչնչացնել 1.5 մլն սպանված հայերի հետ միասին»: Այդ պատճառով կազմակերպիչները նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկներով թաղարներ են բաժանել:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Բուենոս Այրեսում հայկական մշակույթի փառատոն է անցկացվել”

Leave a Reply

Your email address will not be published.