Բուենոս Այրեսում կկայանա Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես

Արգենտինայի հայ համայնքի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձաժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 13-ին Բուենոս Այրեսում կկայանա արգենտինահայ նկարիչ Գագիկ Իսահակյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, ցուցահանդեսին, որը կրում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. պայքար ընդդեմ ժխտման և մոռացության» խորագիրը, փակցված կլինեն նաև ՀՅԴ Հայ դատի Լատինական Ամերիկայի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանի «Ցավի ստվերում» գրքից հատվածներ:
Գագիկ Իսահակյանը ծնվել է Վանաձորում, կրթությունը ստացել Ուկրաինայում: Որպես դիզայներ և ռեստավրատոր աշխատել է Լեհաստանի և Գերմանիայի եկեղեցիներում և ներկայացրել իր աշխատանքները եվրոպական բազմաթիվ երկրներում: 1998 թվականից նա ապրում և ստեղծագործում է Արգենտինայում: Մասնակցել է երկրի ամենամեծ Կոլոն թատրոնի վերականգնողական աշխատանքներին, ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Արգենտինայի մի շարք քաղաքներում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 12-ը:
- Previous Ջոն Տոլկինի՝ նախկինում անհայտ գիրքը կհրատարակվի 100 տարվա մեջ առաջին անգամ
- Next Գաբրիել Գարսիա Մարկեսի մասունքները կտեղափոխեն հայրենիք