Բուենոս Այրեսում ընթանում է Տանգոյի աշխարհի առաջնությունը

Արգենտինայի մայրաքաղաքում այս օրերին անցկացվում է Տանգոյի աշխարհի առաջնությունը։ Դա տարվա գլխավոր իրադարձությունն է պրոֆեսիոնալ և սիրողական պարողների համար, որոնց համար արգենտինական տանգոն դարձել է գլխավոր հոբբին, գրում է rosbalt.ru-ն։
2015-ին Աշխարհի առաջնությանը մասնակցում են ավելի քան 704 զույգեր աշխարհի 43 երկրներից։ Մրցումները կանցկացվեն 2 անվանակարգերում՝ «Տանգո պարահրապարակի համար» և «Բեմական տանգո»։ Մասնակիցները խոստովանում են, որ այս տարի պրոֆեսիոնալ մակարդակն այնքան բարձր է, որ եզրափակչում հայտնվելը չափազանց դժվար է։
Առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 27-ը։
Tags տանգո
- Previous Բանաստեղծ Եվտուշենկոն մոսկովյան հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել
- Next Երևանում կկայանա Jazz Parking նախագծի մեգա-համերգը՝ նվիրված ՀՀ անկախության օրվան