Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ բանաձև է ընդունել

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միացել է Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարություններին:

Prensa Armenia-ի փոխանցմամբ՝ այս առիթով քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել:

Բանաձևի նախագիծն առաջարկել է Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի անդամ Գուստավո Վերան, ով այս տարվա հունիսին արգենտինյան պատվիրակության կազմում այցելել է Հայաստան` մասնակցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի այցի շրջանակներում մի շարք միջոցառումների:

 

 

Նյութը՝ Artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...