Բորիս Բերեզովսկին կներկայանա հայ հանդիսատեսին

«Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ փառատոնի  շրջանակներում դեկտեմբերի 13-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա դաշնակահար Բորիս Բերեզովսկու մենահամերգը: Այս մասին գրում է Panorama.am-ը:

ԸՍտ տեղեկության՝ համերգային ծրագրում ընդգրկված են Բելա Բարտոկի «Սոնատ», «Երեք Էտյուդ», Ֆերենց Լիստի «12 Էտյուդ» ներկայացումները:

Նշենք, որ դաշնակահար Բորիս Բերեզովսկին առաջին անգամ ելույթ է ունեցել Հայաստանում 2007-ին նույն փառատոնի շրջանակներում:

Տարածել`
Share

You may also like...