Բոնդի մասին նոր ֆիլմի վարձույթի առաջին իսկ օրը ռեկորդ է սահմանվել Մեծ Բրիտանիայում

Գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին վերջին` 24-րդ ֆիլմի պրեմիերայից հետո լրագրողները ներկայացնում են բոնդիանայի ֆիլմերի վերաբերյալ վիճակագրություն։

Նոր «Սպեկտր» ֆիլմի վարձույթի առաջին իսկ օրը ռեկորդ է սահմանվել Մեծ Բրիտանիայում: Ֆիլմն այնտեղ հավաքել է ռեկորդային 6.4 մլն դոլար, գրում է Комсомольская правда-ն։

Դենիել Քրեյգի մասնակցությամբ Ջեյմս Բոնդն ամենաքիչ հաջողակն է եղել բոլոր Բոնդերից գեղեցիկ սեռի հետ հարաբերությունների առումով։ Միգուցե, դա բացատրվում է նրանով, որ վերջին 007 գործակալը չափազանց շատ ժամանակ է անցկացնում բարերում և ռեստորաններում: Քրեյգի Բոնդը մյուսներից շատ է խմում, ինչը, սակայն, չի խանգարում նրան հաջողությամբ կատարել գլխավոր խնդիրը` փրկել աշխարհը չարագործներից:

Քրեյգը նկարահանվել է 4 ֆիլմերում, որոնցից յուրաքանչյուրը հավաքել է միջինը 835 մլն դոլար։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Բոնդի մասին նոր ֆիլմի վարձույթի առաջին իսկ օրը ռեկորդ է սահմանվել Մեծ Բրիտանիայում”

Leave a Reply

Your email address will not be published.