Բոնդարչուկը ֆիլմ կնկարահանի Հոլիվուդում

Ռուսաստանցի անվանի ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկը Warner Bros. կինոստուդիայի համար կնկարահանի «Ոդիսևսը», հայտնում է Gazeta-ն:
Համագործակցության առաջարկը եղել է Warner Bros.-ի կողմից: Ֆիլմը նկարահանվելու է Հոմերոսի հայտնի պոեմի մոտիվներով:
Նշվում է, որ ռեժիսորը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում և Չինաստանում, որոնք մեծ շուկաներ են համարվում կինոարտադրանքի համար, իսկ արևմուտքում դա միշտ հաշվի են առնում:
Արդեն հայտնի է, թե ովքեր են աշխատելու սցենարի վրա, հանդես գալու որպես ֆիլմի պրոդյուսերներ:
Բոնդարչուկի «Ստալինգրադը» համարվում է ամենաեկամտաբեր ռուսաստանյան ֆիլմը: 1 մլրդ ռուբլի բյուջեով ֆիլմը վարձույթի առաջին վեց շաբաթներին 1,66 մլրդ ռուբլի էր բերել:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Բոնդարչուկը ֆիլմ կնկարահանի Հոլիվուդում”

Leave a Reply

Your email address will not be published.