Բոլորս պետականության կրողն ենք և Սահմանադրության պահապանները. Պավել Սարգսյան

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն, ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված պետական տոնի հիմնադիր, ինչպես նաև ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական զինանշանի ազգային ստանդարտների համահիմնադիր և Երևանի ավագանու անդամ Պավել Սարգսյանն իր ֆեյսբուքի էջում շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա առթիվ.

«Շնորհավորում եմ բոլորիս պետական կարևորագույն տոնների՝ ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա առթիվ:
Բոլորս պետականության կրողն ենք և մեր գործողություններով Սահմանադրության պահապանները։

Հ.Գ. ցավոք այս տարի չկարողացանք կազմակերպել մեր ավանդական քայլերթը, մյուս տարի կրկնակի եռանդով կկազմակերպենք»,- գրել է Պավել Սարգսյանը:

Տարածել`
Share

You may also like...