Բոբ Դիլանը, Փոլ ՄաքՔարթնին, Նիլ Յանգը, Ռոջերս Ուոթերսը, The Rolling Stones-ը և The Who խմբերը հանդես կգան միասնական ելույթով

Ամերիկացի Բոբ Դիլանը, բրիտանացի Փոլ ՄաքՔարթնին, Тhe Rolling Stones, Тhe Who բրիտանական ռոք խմբերը, կանադացի երգիչ Նիլ Յանգը և բրիտանացի ռոք երաժիշտ Ռոջեր Ուոթերսը (նախկին Pink Floyd) միասին ելույթ կունենան 2016-ի աշնանը անցկացվելիք փառատոնում:
Ինչպես հաղորդում է The Rolling Stone ամսագիրը` Desert Trip փառատոնը, որը կանցկացվի Կալիֆոռնիա նահանգի Ինդիո քաղաքում, կտևի 3 գիշեր՝ հոկտեմբերի 7-9-ը:
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցելու իրենց համաձայնությունն առաջինը տվել են Тhe Who խմբի անդամները, իսկ վերջինն իր մասնակցությունը հաստատել է Նիլ Յանգը:
- Previous Արևիկ Ծերունյանի «Կորուսյալ կայսրություն» ցուցահանդեսը «համեմված» ներկայիս քաղաքական ենթատեքստով
- Next Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» գրքի շնորհանդեսի ընթացքում կցուցադրվի մաեստրոյի մասին պատմող ֆիլմը