Բնությունը միշտ հաղթում է մարդկային բարդույթները. Տիգրան Համասյան

newsline.am-ը ներկայացնում  է ՝

Ջազ դաշնակահար, 2006 թվականին աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (Thelonious Monk International Jazz Competition) հաղթող Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 17  Գյումրիում:

Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Ջազին ժամեր հատկացնելով՝ փորձում է գտնել ամենահոգեհարազատ տարրերն այդ բնագավառում։ Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի է մեծանում նրա սերն ու վարպետությունը։

Փառատոններից մեկի ժամանակ ֆրանսիացի ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանը այնքան էր տպավորվել տղայի հրաշալի նվագով, որ հաջորդ տարի հրավիրում է Ֆրանսիա՝ մասնակցելու տարբեր համերգների։ Ֆրանսիայում մեծ հաջողությունների է հասնում և արժանանում հանդիսատեսի համակրանքին։

Տիգրան Համասյանը փորձում է օգտակար լինել իր հայրենակիցներին, ովքեր ապրում են սոցիալապես ծանր պայմաններում: Հաջակցություն Գյումրու անօթևան ընտանիքների այս տարվա փետրվարի 27-ին հանդես եկավ համերգով. այն տեղի ունեցավ ժամանակավոր կացարաններից մեկում:

Մայիսի 26-ին Deutsche Phono-Akademie-ի (Ձայնագրման գերմանական ակադեմիա) կողմից երաժիշտը ճանաչվել է հեղինակավոր ECHO Jazz 2016 Awards-ի մրցանակակիր՝ «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) Mockroot ալբոմի համար։

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed