Բիլ Փլիմփթոն վարպետության դասեր կանցկացնի Թումոյում

 

ՌեԱնիմանիան մեծ պատիվ ունի ձեզ ներկայացնելու աշխարհահռչակ անիմատոր Բիլ Փլիմփթոնին, ով հոկտեմբերի 29-ին, ժամը՝11.00-ին վարպետության դասընթաց է անցկացնելու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Դասընթացը համալրելու է փառատոնի գործընկեր Թումոյի հետ համատեղ իրականացված բազմաթիվ հաջողված միջոցառումների շարքը:
Այս երկար սպասված վարպետության դասին Օսկարի առաջադրված, Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» դափնեկիր, անիմատոր, ծաղրանկարիչ, գրաֆիկական դիզայներ և ռեժիսոր Բիլ Փլիմփթոնը կներկայացնի իր ֆիլմերը և կբացահայտի իր աշխարհահռչակ անիմացիաների ստեղծման անհայտ մանրամասներ: Փլիմփթոնը ներկայացնելու է նկարազարդումներ իր վերջին ստեղծագործություններից և տեղում կենդանի գծագրություն է անելու:
Այս դասընթացը հավակնում է դառնալ ձեր կյանքի ամենավառ հանդիպումներից մեկը:
Սպասե՛ք փոքրիկ անակնկալներ դասընթացի վերջում էլ:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել ստորև հղմամբ՝
http://bit.ly/2dGrgDi
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը փառատոնին հսկայական աջակցություն ցուցաբերելու՝ Փլիմփթոնի այցը Հայաստան կազմակերպելու գործում:

Տարածել`
Share

You may also like...