Բերդը հանդես եկավ Ֆրանսիայում

artsakhpress.am

Հայաստանի Բերդ պարային խումբը  մասնակացել է Ֆրանսիայում տեղի ունեցած միջազագային փառատոնին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ պարարվեստի միությունից:

Մինչ այժմ անսամբլը արդեն իսկ ելույթներ է ունեցել Ֆրանսիայի ավելի քան 20 քաղաքներում` ներկայացնելով մեր ավանդական «Բերդ» պարը, «Քոչարին», Սասնո և Վասպուրականի ազգագրական պարերը, Կոմիտասի «Հով արեքն» ու ժողովրդաբեմադրական «Ջան Գյուլում», «Հայկազուններ», «Հայկական հարսանիք» և բազմաթիվ այլ պարեր` ամենուրեք արժանանալով  փառատոների ղեկավարների և օտարերկրյա մասնագետների ամենաբարձր գնահատանքին և հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու հոտնկայս ծափահարություններին:

Անսամբլի ելույթներց առաջ Ֆրանսիայի հանդիսատեսին  ներկայացվում է նաև հայ ժողովրդի բազմադարյա պատմության և հարուստ մշակույթի  մասին պատմող անհրաժեշտ տեղեկատվություն: Ինչպես նշել է Սան-Մալոյի փառատոնի գեղարվեստական ղեկավարը. «Բերդը» բարձրագույն մակարդակով է ներկայացնում Շառլ Ազնավուրի երկրի ազգային մշակույթը»:

Հայկական պարախումբը  Հայոց եռագույնը Ֆրանսիայում ծածանելու է մինչև օգոստոսի 25-ը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed