Բեռնարդ Շոու. Ունակ չե՞ք գնահատել այն, ինչ ունեք, ուրեմն ստացեք այն, ինչ ունակ եք գնահատել (տեսանյութ)

newsline.am-ը գրում է՝

  • Ունակ չե՞ք գնահատել այն, ինչ ունեք, ուրեմն ստացեք այն, ինչ ունակ եք գնահատել:
  • Եվ ընդհանրապես, ո՞վ է մեզնից հասկանում, թե ինչ է անում: Մենք երբեք ոչինչ չէինք անի, եթե հասկանայինք, թե ինչ ենք անում:
  • Կանայք ամեն ինչ տակնուվրա են անում: Թողեք միայն կնոջը ձեր կյանք, և դուք անպայման կնկատեք, որ նրան միշտ մի բան է հարկավոր, իսկ ձեզ` մեկ այլ բան: Ըստ երևույթին, կինն ուզում է ապրել իր կյանքով, իսկ տղամարդն` իր, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը փորձում է շեղել մյուսին ճիշտ ճանապարհից: Մեկն ուզում է գնալ հարավ, մյուսը` հյուսիս, արդյունքում երկուսն էլ ստիպված ուղևորվում են դեպի արևելք, չնայած այն բանին, որ երկուսն էլ տանել չեն կարողանում արևելյան քամին: Ահա թե ինչու ես երդվյալ ամուրի եմ, և ամենայն հավանականությամբ այդպիսին էլ կմնամ:
  • Տղամարդկանց մեծամասնությունը, դժբախտաբար, պատկանում է այն դժբախտներին, ովքեր ամուսնանում են:
  • Աշխարհը երբեք էլ չէր ստեղծվի, եթե նրա արարիչը մտահոգվեր ինչ-որ մեկին անհանգստություն չպատճառելու մասին: Ստեղծել կյանք` նշանակում է պատճառել անհանգստություն:
  • Իսկապես երջանիկ է նա, ում համար սիրած զբաղմունքը նաև ապրուստի միջոց է:

Ջորջ Բեռնարդ Շոու «Պիգմալիոն»

Իռլանդական ծագումով անգլիացի թատերագիր, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոունծնվել է 1856թ. հուլիսի 26-ին Դուբլինում:

Ստեղծագործական մեթոդի գերադասած ձևը պարադոքսն էր: Առաջին իսկ պիեսը` «Այրի տղամարդու տներ»-ը, աղմկոտ վիճաբանության առիթ է տվել և հաջողություն չի ունեցել այնպես, ինչպես և դրան հաջորդած «Սրտեր նվաճող տղամարդը» պիեսը:

Նա միակն է, որը գրականության ասպարեզում արժանացել է միանգամից երկու մրցանակի: Նոբելյան մրցանակի է արժանացել «Այրու տունը» ստեղծագործության համար, իսկ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար ստացել է Օսկար:

Բեռնարդ Շոուն, սակայն, հրաժարվել է մրցանակային գումարից՝ խորհուրդ տալով այն օգտագործել շվեդ հեղինակների ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունների համար: Մրցանակաբաշխության ժամանակ Բորիս Պաստեռնակն ու Ժան Պոլ Սարտրը նրան հանձնել են միայն շքանշանը, իսկ Շոուն այն ընդունել է կնոջը չվշտացնելու համար:

Շոուի ամենահայտնի ստեղծագործություններն են «Այրու տունը», «Պիգմալիոն», «Խնձորի սայլակ», «Տուն, որտեղ կոտրվում են սրտեր», «Կեսար և Կլեոպատրա», «Անմիտ կապեր», «Չհասունացում», «Սև աղջիկն Աստծու փնտրտուքներում», «Երբեք չես կարող պատմել», «Մարդն ու զենքը»,«Ճակատագրի մարդը» և այլն: Ջորջ Բեռնարդ Շոուն մահացել է 94 տարեկանում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed