Բեռլինում կանցկացվի «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով կոնֆերանս

2015թ. սեպտեմբերի 5-ին Բեռլինում կանցկացվի գերմանական Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպած «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով կոնֆերանս:
Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես կգան Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Լագոդինսկին և Գերմանա-հայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը:

Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Հայոց ցեղասպանությունը, վերապրածների հուշերը, ցեղասպանություն իրականացնողները, ինչպես պետք է այսօր անդրադառնալ այդ հարցին և ճանապարհ դեպի առաջ:

Ելույթ կունենան հայ, թուրք և գերմանացի բանախոսներ: Կոնֆերանսին ելույթներով հանդես կգան Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի այլ պատգամավորներ:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Տարածել`
Share

You may also like...