Բեռլինյան բունկերում անհետացած իտալական վերածննդի քանդակները հայտնաբերվել են Մոսկվայում

Իտալական Վերծննդի դարաշրջանի քանդակագործների տասնյակ ստեղծագործություններ Բեռլինի Բոդե թանգարանից, որոնք, համարվում էր, որ անհետացել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին, հայտնաբերվել են Մոսկվայում` Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում:

BBC-ի հաղորդմամբ` խոսքը Դոնատելլոյի, Նիկոլո և Ջիովանի Պիզանոների, Տինո դի Կամաինոյի, Անդրեա դել Վերրոկկոյի, Լուկա դելլա Ռոբբիայի և այլ վարպետների գործերի մասին է:

Նախկինում կարծում էին, որ իտալացի վարպետների գործերը, որոնք պատերազմի ժամանակ կորել էին բեռլինյան բունկերներից մեկում, չեն պահպանվել:

Մոսկվայի Կերպարվեստի թանգարանը Ֆլորենցիայի արվեստների պատմության գերմանական ինստիտուտին զեկույց է ներկայացրել 59 քանդակները հայտնաբերելու մասին:

Նշվում է, որ քանդակները լրջորեն վնասվել են 1945-ին և վերականգնման կարիք ունեն:

Տարածել`
Share

You may also like...