Բենեդիկտ Քեմբերբեթչը կնկարահանվի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ֆիլմում

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քեմբերբեթչը կկատարի աճպարար Ջասպեր Մասքելայնի դերը The War Migician համանուն վեպի էկրանավորման մեջ. գրում է buro247.ru-ն:
Դևիդ Ֆիշերի վեպի սյուժեի համաձայն` հմուտ աճպարար Մասքելայնը կազմակերպում է հատուկ ջոկատ, որն իր ղեկավարության ներքո պատրաստում է ամենատարբեր ֆոկուսներ, մուլյաժներ և հնարքներ, որոնք շեղում են նացիստներին գլխավոր ուղուց:
Օրինակ, Մասքելայնի խմբին հաջողվել է մատների վրա խաղացնել հակառակորդին` ստիպելով նրան իրական Ալեքսանդրիայի նավահանգստի փոխարեն, որը տեղակայված է եղել մոտակայքում, ռմբակոծել իրենց կողմից ջանասիրաբար ստեղծված նավահանգստի մակետը:
Աճպարարի ռազմական հաջողությունը և նրա մեթոդները Հիտլերն այնքան լկտի է համարել, որ Մասքելայնին ներառել է սև ցուցակում:
- Previous Սերգեյ Լազարևը հայտարարել է «Եվրատեսիլ 2016» մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու մասին
- Next Լիդուշիկը նոր տեսահոլովակ ունի