Բենեդիկտ Քամբերբեթչը նամակ է գրել Սանտա Կլաուսին

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը նամակ է գրել Սանտա Կլաուսին, որում հիշեցրել է, որ այդպես էլ չի ստացել «լուսային թուրը», որը խնդրել էր դեռ մանուկ հասակում, գրում է rosbalt.ru-ն:

Բրիտանական The Telegraph թերթը պատմել է, որ դերասանը մասնակցել է Letters Live արշավին, որի կազմակերպիչները խնդրել են հայտնիներին բաց նամակ գրել Սանտային: Իր նամակում Քամբերբեթչը խնդրել է հրաշագործից, որպեսզի նա յուրաքանչյուր երեխայի սուրբծննդյան զգացողություն նվիրի:

«Թող նրանք մնան այդ վիճակում որքան հնարավոր է երկար: Շեղի՛ր նրանց մեր աշխարհից, որը, կարծես, խելագարվել է: Թող նրանք ծիծաղեն, այլ ոչ թե արցունքներ թափեն: Հատկապես նրանց, ովքեր թաքնվում են ռումբերից, նրանց, ովքեր փորձում են թաքնվել էկոլոգիական աղետներից կամ պատերազմից: Նվիրի՛ր նրանց ժպիտներ և հույս»,- գրել է դերասանը:

Նամակի վերջում նա հիշեցրել է Սանտային իր «լուսային թրի» մասին և հետաքրքվել` կարո՞ղ է արդյոք ստանալ այն հիմա:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Բենեդիկտ Քամբերբեթչը նամակ է գրել Սանտա Կլաուսին”

Leave a Reply

Your email address will not be published.