Բեյոնսեն և Ջեյ Զին դարձյալ ամուսնացել են

Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ ռեփեր Ջեյ Զին ու երգչուհի Բեյոնսեն, իրենց համատեղ շրջագայության ժամանակ հայտարարել են, որ վերջերս «թարմացրել» են իրենց ամուսնական երդումները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, զույգն ամուսնացած է արդեն 10 տարի և ունի 3 երեխա:

Քարդիֆում կայացած համերգի ժամանակ հեռարձակվել է տեսանյութ, որում Ջեյ Զին կրում է տոնական կոստյում, իսկ Բեյոնսեն՝ հարսանյաց զգեստ: Աղբյուրը նշում է, որ այդ կադրերը նոր են ու կապ չունեն 2008թ. տեղի ունեցած պսակադրության հետ: Բացի այդ, դրանցում երևում են զույգի նորածին երկվորյակները:

Նշվում է, որ պսակադրության երկրորդ արարողությանը ներկա են եղել զույգի երեխաներն ու ամենամտերիմ ընկերները:

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed