«Բեկումը» բեկում բերեց մայրաքաղաքային արվեստին. Արա Հայթայանը Gala Art Gallery-ում

«ԳԱԼԱ ԱՐՏ» ցուցասրահում բացվեց «Բեկում» խորագիրը կրող ժամանակակից նկարիչ Արա Հայթայանի անհատական ցուցահանդեսը: Ինքնատիպ վրձին ունեցող նկարչի կտավները նոր եռանդ ու գույն հաղորդեցին մայքարաքաղքային արվեստին:
Հետպատերազմյան և համավարակի այս օրերեին նկարչի «Բեկում» շարքը մի նոր բեկում եղավ արվեստագետների ու արվետսասերների համար:
Արան շատ պարզ է ու հասարակ է խոսում իր արվեստի մասին. բոլոր բարդ բաները փորձել եմ ավելի պարզ լեզվով ներկայացնել ասում է նա ու խոսոտովանում, թե ինչու հատկապես «Բեկում».
«Մինչև այս արված իմ գործերը եղել են վերացականի ու առարկայականի արանքում, իսկ այն ինչ այստեղ է ցուցադրված, առավել երկրաչափական ձևի մեջ է` մաքուր հարթային գույներ են: Այս շարքն առաձնանաում է նաև այն բանով, որ ես փորձել պարզեցնել իմ արվեստի «խաղի կանոնները», հանգել ավելի մաքրված ձևերի, քիչ գունայի համադրության միջոցով ստեղծել նոր բան: Եթե մեկ արտահայտությամբ բնորոշեմ, ապա իմ հիմնական նպատակը եղել է արվեստի լեզուն պարզեցնելը»:
- Արա Հայթայան «Բեկում»
- Արա Հայթայան «Բեկում»
- Արա Հայթայան «Բեկում»
- Արա Հայթայան«Բեկում»
- Արա Հայթայան«Բեկում»
- Արա Հայթայան «Բեկում»
Նկարիչը վստահ է, որ «Բեկում» շարքը ոչ միայն զուտ գեղագիտական ստեծագործություն է, այլև այս փուլին բնորոշ մի արտահայություն, որն ապրում է մեզանից յուրաքանյչուրը:
Եվ իչպես նկարիչն ինքն է վերլուծում իր ստեղծագործությունները, այս նույն ֆորմայի տարբեր վերլուծութններն են ներառված շարքում, և այդ բեկված գծերը կյանքի ստացած հարվածներն են, որը մի դեպքում կարող է լինել շատ, մեկ այլ դեպքում քիչ:
Արայի վերջին երկու տարիների աշխատանքն ունի հստակ փիլիսոփայություն` գտնել այդ բեկումն ու սվորել ապրել այդ բեկումի հետ:
Նշենք, որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 9-ը։ Հասցեն Բայրոն 12-«ԳԱԼԱ ԱՐՏ» ցուցասրահ:
Արա Հայթայանի «Բեկում» շարքը այստեղ`
- Previous ՀՀ պետական խորդհրդանշաններին նվիրված տոնական քայլերթն այս տարի տեղի չի ունենա
- Next Առաջին գրադարանապետը. Խաչատուր Աբովյան