Բաց դաս․ գոբելենի և կարպետի նմուշներ

Ապրիլի 8-ի բաց դասի ընթացքում մեր Կենտրոնում ներկայացվեցին գոբելենի և կարպետի նմուշներ, որոնք պատրաստվել էին Երևանի և Կոտայքի մարզի այն կանանց կողմից, ում միավորել էր Արցախյան պատերազմի հետևանքով անհայտ կորած հարազատ ունենալու ճակատագիրը։ Այս մասին տեղեկացնում եմ Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դասընթացը նրանց համար կազմակերպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, դեկորատիվ-կիրառական արվեստի մասնագետ Աղավնի Գազազյանի ղեկավարությամբ:
Աղբյուրը՝ menq.org
- Previous Ովքե՞ր կընտրեն լավագույններին
- Next Petoor SS 2017 Collection. Հետաքրքիր հավաքածու՝ նոր ասելիքով