Բացօթյա ցուցահանդես Սուրբ Թադեոս եկեղեցու բակում

Հուլիսի 19-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Տ. Արարատ քահանա Օրդոյանի նախաձեռնությամբ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում տեղի ունեցավ Մասիսի բնակիչ Գոռ Միրիջանյանի կտավների ցուցահանդեսը:

Նկարիչը ներկայացրեց իր վերջին շրջանի աշխատանքները: Բացօթյա ցուցահանդեսին ներկայացված էր տասից ավելի աշխատանք, որտեղ ավանդականի և վերացականի միաձուլումը հետաքրքիր արդյունք էր տվել:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Տարածել`
Share

You may also like...