Բացվեց հայոց արքաների մասունքներն ամփոփող երրորդ սնդուկը

Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող Արշակունյաց թագավորների դամբարանում բացվեց հայոց արքաների մասունքներն ամփոփող երրորդ սնդուկը: Միջոցառումը կազմակերպվել էր Արագած Ախոյանի ջանքերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Պեղումների ժամանակ հայտնաբերվել էր երեք սնդուկ՝ մասունքներով:

Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի առաջարկով՝ երրորդ սնդուկի բացման արարողությանը ներկա էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ` այդ թվում` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Արեւ Սամուելյանը, պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ՀՀ-ում ՌԴ, Բելառուսի, Չինաստանի, Ճապոնիայի, Հունաստանի դեսպանները, օտարերկրացի զբոսաշրջիկներ եւ բիզնեսմեններ:

Արագած Ախոյանը հոգեհաց տվեց հայոց արքաների հոգու հանգստության համար: Նրա խոսքով, վայրը ոչ միայն սրբատեղի է, այլեւ պետք հայոց պետականության նվիրյալների համար երդման արարողավայր դառնա ու Հայոց պետականության թանգարան հիմնադրվի տեղում: Նա համոզված է, որ համապատասխան ենթակառուցվածքների ու բարեկարգման դեպքում տեղանքը կարող է դառնալ նաեւ զբոսաշրջային կենտրոն:

 

Նյութը՝ Արագած Ախոյանի  ֆեյսբուքյան գրառումից

Տարածել`
Share

You may also like...