Բացի «Ուրբաթագրքից», մենք աշխարհին ներկայացել ենք Փարաջանովով, Փելեշյանով, Մալյանով

Երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի  նախաձեռնությամբ սկսվել է  Հայֆիլմի վերածննդի աշխատանքները:

Այս ծրագիրը ռեժիսորի երկար տարիների մտածմուքի առարկան է եղել, որը միտված է հայֆիլմի զարգացմանը:

«Հայֆիլմը իր տեսակով ոչ միայն կինոարտադրության մշակույթ է, այլեւ ազգային հարստություն է, ինչպես Մատենադարանը, Օպերան, Մայր թատրոնը: Պետք է հիշել, որ բացի «Ուրբաթագրքից», մենք աշխարհին ներկայացել ենք Փարաջանովով, Փելեշյանով, Մալյանով և մյուսներով»:

«Նախ պետք է հաստատվի կինոյի մասին օրենքը, որը հնարավորություն կտա արտաքին եւ ներքին ներդրողներին հարկային որոշ պարտավորություններից ազատվել: Այսինքն՝ մենք դուրս կգանք միջազգային շուկա: Այս ուղղությամբ արդեն քննարկումներ են գնում ՀՀ  ԱԺ-ում, հուսանք որ ծրագիրը կհաստատավի:

Երիտասարդ արվեստագետի խոսքով հաջորդ քայլը պետքէ լինի Հայֆիլմի շենքի վերականգնումը: Սա նաև հնարավորություն կտա երևանի թատրոնի և կինոյի  ինստիտուտի ուսանողին  իրդասերի գործնակաան մասը կազմակերպել ստուդիայում:

« Ռեժիսոր ոչ թե 4 պատի մեջ, այլ թատրոնում՝ կուլիսի հոտը զգալով են դառնում: Ուսանողը պետք է Հայֆիլմից դուրս չգա, պետք է այդտեղ ամեն ինչ սովորի: Մեր բոլորի նպատակը պետք է լինի մեկը՝ մեր ունեցած ամբողջ ներուժը կենտրոնացնել Հայֆիլմում: Այստեղ ամեն ինչ պետք է կատարվի մեկը մյուսին լրացնելու սկզբունքով: Նախաձեռնության ձևաչափը 1+1+2 է, այսինքն՝ եթե ես եւ ինչ-որ մեկը միանում ենք, ապա, մեր օրինակին հետեւելով, մեզ են միանում եւս 2-ը»,- եզրափակեց Բաբայանը:

 

Նյութի աղբյուը՝ hraparak.am

Տարածել`
Share

You may also like...