Բարսելոնայի օպերային թատրոնի համերգը՝ բույսերի համար. տեսանյութ

Բարսելոնայի Լիսեու մեծ թատրոնը կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո հունիսի 22-ին դռները բացել է յուրահատուկ համերգային ծրագրով:
Համերգին իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի ստեղծագործություններից մեկը նվագել են ոչ թե երաժշտասեր հասարակության, այլ 2292 բույսի համար, որոնք դահլիճում դրված են եղել հանդիսատեսների տեղերում: Համերգը կրել է Concierto para el bioceno խորագիրը:
Մարդիկ նույնպես հնարավորություն են ունեցել դիտելու համերգը, բայց ոչ թե դահլիճում, այլ օնլայն հարթակում: Այն հեռարձակվել է թատրոնի YouTube-ի պաշտոնական ալիքով:
«Մինչ մարդկության մեծ մասը մեկուսացել է և հրաժարվել է տեղաշարժվելուց, բնությունը զբաղեցրել է այն տեղը, որը մենք ազատել ենք»,-նշել է նախագծի հեղինակ Էուջենիո Ամպուդիան:
“]
- Previous Սքեյթ-պարկի կառուցման աշխատանքները մեկնարկել են․ այն շահագործման կհանձնվի հոկտեմբերին
- Next Բացառիկ լուսանկար. Սատուրնի արբանյակի վրա ակտիվ հրաբուխներ կլինեն․ ԱՄՆ գիտնականներ