Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի շինարարությունը կավարտվի 2026-ին

Հանրահայտ իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի՝ Սուրբ ընտանիքի տաճարի կառուցումը Բարսելոնայում կավարտվի 2026-ին:

Euromag-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնել է ճարտարապետ Ժորդի Ֆաուլին, ով երկու տարի առաջ ստանձնել է նախագիծն ավարտին հասցնելու գործը:

2016-ին կսկսվի կենտրոնական աշտարակների կառուցումը, որոնք անվանվել են  Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի, և չորրորդ աշտարակի կառուցումը, որն անվանվել է ավետարանիչների պատվին:

Ֆաուլին նշել է, որ այդ աշտարակները դրսից տեսանելի կլինեն 2017-ից սկսած, իսկ ընդհանուր կառուցումը կավարտվի 2020-ին:

Սագրադա Ֆամիլիա տաճարի շինարարությունն սկսվել է 1886-ին և ավարտվել 1923-ին` Գաուդիի մահվանից հետո:

Տարածել`
Share

You may also like...