Բարի օր՝ «Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը». Խրիմյան Հայրիկ

Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ Էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է թարգմանչին.
-Ըսեք, որ ես թանկագին հնություն մը ունիմ, քանի՞ տարվան կենթադրե:
-Հինգերորդ դարի,-փորձում է գուշակել հնագետը:

-Անկեց ալ հին,- հուշում է կաթողիկոսը:
-Քրիստոոսի ժամանակվա:
-Անկեց ալ հին:
Հնախույզի աչքերը վառվում են հետաքրքրությունից, որ աստիճանաբար փոխվում է ոգևորության:
-Տեսնեմ Վեհափառ, ի՞նչ է այդ թանկագին հնությունը:
-Իմ ազգս է,-կշտամբող շեշտով պատասխանում է Խրիմյան Հայրիկը,- Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը: Անտեսած այս թանկագին հնությունը` հին քար մը կամ առաարկա մը փնտրելու կելլեք:

Աղբյուր՝ «Արարատ երիտասարդաց միություն»

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed