Բարեկրթության կանոնները տեղավորվել են 6 էջում

Ֆրանսիայում զբոսաշրջիկների հետ շփման նրբությունների մասին դասագիրք են վաճառում, որը պետք է «շտկի» մատուցողների, երթուղային տաքսիների վարորդների և հյուրանոցների սպասարկման աշխատակիցների վատ համբավի հետևանքները:

Բանը նրանումն է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի սպասարկող անձնակազմը մեղմ ասած չի կարողանում շփվել արտերկրացիների հետ և բարեկրթության տարրական կանոններին չի տիրապետում:

Ահա այդ բարեկրթության կանոններն էլ տեղավորվել են ընդամենը 6 էջում, որը ողջ քաղաքում տարածվում է անվճար և վերնագրված է 2 լեզվով (անգլերեն-ֆրանսերեն)՝ «Դուք խոսո՞ւմ եք տուրիստերեն» (Do you speak Touriste?):

Հեղինակների կարծիքով՝ բրիտանացիները սիրում են, երբ իրենց անունով են դիմում, իտալացիներին պետք է ձեռքով բարևել, իսկ ամերիկացիներին ծառայության գինը պետք է հստակ ասել, ինչ վերաբերում է չինացիներին, որոնց թիվը Փարիզում գնալով ավելանում է, ներկայացված են որպես shopping-ի սիրահարներ և նրանց լիովին բավական է թեթև ժպիտը և ողջույնը վերջիններիս լեզվով:

թարգմանությունը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...

One thought on “Բարեկրթության կանոնները տեղավորվել են 6 էջում”

  1. Like!! Thank you for publishing this awesome article.

Leave a Reply

Your email address will not be published.