Բարաք Օբաման պատմել է «Գահերի խաղը» սերիալի «գլխավոր խնդրի» մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմել է «Գահերի խաղը» սերիալի «գլխավոր խնդրի» մասին, որը նկարահանվել է Ջորջ Մարտինի գրքի շարքերի մոտիվներով, գրում է Газета-ն։

Նախագահի սիրելի հաղորդումների ցանկում են «Մեծ հարված» իրապատում շոուն և «Գահերի խաղը» սերիալը։ Օբաման նշել է, որ իր սիրելի հերոսը սերիալում կարճլիկն է (Տիրիոն Լանիստերը), սակայն նա չի հիշում նրա անունը:

««Գահերի խաղի» խնդիրը, այնուամենայնիվ, այն է, որ ես չեմ հիշում հերոսների անունները: Ես հիշում եմ կերպարներին, և երբ դիտում եմ, հասկանում եմ` ինչ է տեղի ունենում: Սակայն երբ հետո կարդում եմ անոնսը, և այնտեղ հիշատակվում է այս կամ այն կերպարը, ես կարող եմ հիշել միայն Ջոն Սնոուին»,- ասել է Օբաման։

Տարածել`
Share

You may also like...