Բանաստեղծ Եվտուշենկոն մոսկովյան հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել

Ռուս բանաստեղծ Եվտուշենկոյին տեղափոխել են մոսկովյան հիվանդանոցներից մեկը: Այդ մասին ՏԱՍՍ-ին պատմել է բանաստեղծի օգնականը:
«Եվգենի Ալեքսանդրովիչը հիվանդանոց է պառկել պլանային հետազոտման համար: Ռուսաստանում 40 օր շրջագայելուց, ելույթներից եւ ամենօրյա հարցազրույցներից հետո որոշել են հավաստիանալ, որ նա հանգիստ կտանի դեպի ԱՄՆ-ը թռիչքը»,-ասել է բանաստեղծի օգնականը:
LifeNews-ը միաժամանակ նշում է, որ Եվտուշենկոյին հիվանդանոց են տեղափոխել շնչառական խնդիրների պատճառով: Ենթադրվում է, որ բժիշկները 83-ամյա բանաստեղծին վիրահատության են նախապատրաստում:
Եվտուշենկոն ԱՄՆ է մեկնել 1991 թվին` պայմանագիր կնքելով Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքի համալսարանի հետ:
- Previous Սկսվել են Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները
- Next Բուենոս Այրեսում ընթանում է Տանգոյի աշխարհի առաջնությունը