Բանաստեղծ Եվտուշենկոյի վիրահատությունը հաջող է անցել

Մոսկվայի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժիշկները հաջողությամբ վիրահատել են բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի սիրտը, հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով բուժական հաստատության աշխատակազմին:

«Սրտային ռիթմին վերաբերող խնդիրները վերացնելու նպատակով Եվգենի Եվտուշենկոյի անոթում վիրահատության ընթացքում կարդիոխթանիչ են տեղադրել: Ընդ որում այն տեղադրվել է անոթում առանց սրտի հյուսվածքները կտրելու»,- պատմել են հիվանդանոցում: Վիրահատությունը հաջող է անցել, բանաստեղծի վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն, սակայն նա դեռ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Եվգենի Եվտուշենկոյին Երկրորդ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի   սրտաբանական բաժանմունք  էին տեղափոխել  օգոստոսի 20-ին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Բանաստեղծ Եվտուշենկոյի վիրահատությունը հաջող է անցել”

Leave a Reply

Your email address will not be published.