Բակո Սահակյանը Էդուարդ Միլիտոնյանի հետ քննարկել է Արցախում գրականության զարգացման հարցերը

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 19-ին հանդիպել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանին և քննարկել Արցախում գրականության զարգացմանը վերաբերող հարցեր:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են. «Նախագահ Սահակյանը շնորհավորել է Էդուարդ Միլիտոնյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԼՂՀ գրողների միության ղեկավար Վարդան Հակոբյանը, քննարկվել են Արցախում մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր»:

Տարածել`
Share

You may also like...