Բալիկներս են իմ գեղեցկության բանաձևը՝ Մարինա Մարտիրոսյան. Life.panorama.am

Այս անգամ իր գեղեցկության բանաձեւով է կիսվել մոսկվաբնակ պարուհի Մարինա Մարտիրոսյանը:

-Մարինա, դուք մշտապես խնամված եւ գեղեցիկ տեսք ունեք, կկիսվե՞ք Ձեր գեղեցկությանբանձեւով:

– Նախ շնորհակալ եմ  նման գնահատանքի համար, ինչն անչափ հաճելի է: Այո, յուրաքանչյուր կին ունի գեղեցկության իր բանաձեւը, սակայն այդ բանաձեւերում մի բան անկասկած նույնն է՝ խոսքը գենի մասին է: Մարդու գենն ինչպիսին որ եղավ, գեղեցկության բանաձեւն էլ ըստ դրա կկառուցվի: Ես շնորհակալ եմ բնությանը, ծնողներիս եւ Աստծուն ինձ նման գենով ապահովելու համար: Թեպետ, ինչ խոսք, առանց աշխատասիրության տրված գենն էլ չես կարող պահպանել: Խնամել մարմինը, մազերը, եղունգները՝ աշխատում եմ, որպեսզի այդ ամենը մշտապես պահպանեմ իմ առօրյայում, սակայն դա անում եմ առանց ֆանատիզմի: Մի կարեւոր փաստ էլ ավելացնեմ՝ գեղեցկության պահպանման համար շատ կարեւոր է նաեւ կնոջ ներքին հոգեվիճակն ու ներաշխարհը: Եթե կինը երջանիկ է, մշտապես ուրախ ու պոզիտիվ տրամադրությամբ, ապա նրա գեղեցկությունն ապահոված է: Այդ իսկ պատճառով ուզում եմ բոլոր աղջիկներին ու կանանց մաղթել երջանկություն ու ներքին խաղաղություն: Ի դեպ՝ ինձ համար գեղեցկության պահպանումը նաեւ հայրենիքի օդն ու արեւն է, գույները, շունչն ու հոտը: Հայաստանում ես ինձ միշտ գեղեցիկ եմ զգում:

 –Ունե՞ք խնամքի հատուկ՝ սեփական տարբերակ, օրինակ դիմակներ, որոնք ինքներդ եքպատրաստում:

– Այո, որոշ դիմակներ կան, որոնք սիրում եմ ու իմ մաշկին լավ ազդեցություն են տալիս: Հատկապես շատ եմ օգտագործում A եւ B վիտամիններով հարուստ դիմակները։

-Մարինա, հաճախո՞ւմ եք սպա կենտրոններ կամ գուցե սպորտով եք զբաղվում, որպեսզինման կազմվածք ունենաք: Հատկապես բալիկների ծնունդից հետո ինչպե՞ս վերադարձաքնախկին քաշին:

– Ոչ, սպա կենտրոններ չեմ հաճախում, իսկ սպորտով պարբերաբար զբաղվում եմ մարզասրահում, բայց որպես կանոն միշտ կիսատ եմ թողնում, քանի որ հիմա արդեն բալիկներս են թելադրում օրակարգս: Պատկերացրեք՝ դիետաների երբեք չեմ հետեւել, պարզապես աշխատում եմ, որ մեր ընտանիքում բոլորս առողջ սնվենք, օգտագործենք ավելի թեթեւ եւ ոչ յուղային սնունդ: Բալիկներս են իմ եւ մարզասրահը, եւ դիետաները, եւ գեղեցկության բանձեւը:

-Ունեք երկար, փարթամ եւ առողջ մազեր, ինչպե՞ս եք խնամում դրանք:

–  Մազերն իմ հպարտության առիթներից մեկն է: Առանձնապես հատուկ խնամք չունեմ մազերի համար, գտնում եմ համապատասխան շամպուններ ու վերջ: Միայն ձմռանն եմ որոշ դիմակներ օգտագործում մազերիս համար, քանի որ տարվա այդ եղանակին մեր օրգանիզմում շատ վիտամիններ ու կարեւոր միկրոէլեմենտներ պակասում են: Ի դեպ՝ նկատեմ, որ երկրորդ բալիկիս ծնունդից հետո մազերս սկսեցին շատ առատ թափվել, անգամ տարբեր վիտամիններ ընդունելուց հետո ոչ մի փոփոխություն չկար: Այդ ժամանակ ինձ առաջարկեցին պլազմոլիֆտինգ անել: Եվ չնայած սկզբում վստահություն չունեի, սակայն երկու-երեք փորձից հետո ինձ մոտ դադարեց մազաթափությունը: Հավատացեք՝ դա ինձ համար իսկական բացահայտում էր՝ հրաշք, քանի որ արդեն հույս չունեի, որ մազերս կփրկվեն:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Տարածել`
Share

You may also like...