Բաթրունի միջազգային փառատոնը բացվել է Ազնավուրի անմահ երգերով. The Daily Star

Լուսանկարները՝ Ֆարես Ջամալի

Շատ չեն այն կատարողները, որոնք տարիների ընթացքում է՛լ ավելի սիրված ու ճանաչված են դառնում, գրում է The Daily Star-ի թղթակիցը Լիբանանում և նշում, որ նրանցից մեկը 91-ամյա Շառլ Ազնավուրն է:

Շանսոնյեն շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, իր երգերով բացել է Բաթրունի միջազգային փառատոնը: Երգչի վերջին համերգը Լիբանանում տեղի էր ունեցել 2012 թվականին՝ Ջունիեի փառատոնին:

«Այդ ժամանակ նրա էներգիան և աշխուժությունը տպավորեց լիբանանցի հանդիսատեսին, և շաբաթ երեկոյան նա ապացուցեց, որ իր երաժշտությունը և ձայնը շարունակում են նույնչափ գերող լինել»,- գրում է թերթը:

Թղթակիցը գրում է, որ ֆրանսահայ երգիչը զարմանալի կարիերա է արել, և երաժշտական աշխարհի վրա նրա ազդեցությունը նաև զգալի ազդեցություն է թողնում երաժշտությունից դուրս գտնվող աշխարհի վրա:

The Daily Star-ը գրում է, որ նրա ամենաքաղաքական երգերից մեկը՝ «Ils Sont Tombés»-ն, Հայոց ցեղասպանության մասին է, իսկ Ազնավուրը Հայաստանի մշտական ներկայացուցիչն է միջազգային մի շարք կազմակերպություններում:

Համերգը սկսելուց առաջ Ազնավուրը նախազգուշացրել է հանդիսատեսին «իր վատացող տեսողության և լսողության ու գոյություն չունեցող հիշողության մասին»: Այնուհետև նա նստել է և սկսել երգել:

«Նրա ձայնը զարմանալիորեն չի փոխվում, և նրան լսել կենդանի կատարելիս, անգամ՝ երգերը գրվելուց 50 տարի անց, հզոր փորձառություն է: Այն, թե ինչպես է Ազնավուրն օգտագործում երաժշտությունը, նպաստել է մարդկանց շրջանում իր նկատմամբ մեծ սիրուն»,- գրում է թերթը՝ պատմելով նրա երգերի մասին:441102_img650x420_img650x420_crop 441144_img650x420_img650x420_crop 441145_img650x420_img650x420_crop 441146_img650x420_img650x420_crop 441147_img650x420_img650x420_crop 441224_img650x420_img650x420_crop

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Բաթրունի միջազգային փառատոնը բացվել է Ազնավուրի անմահ երգերով. The Daily Star”

Leave a Reply

Your email address will not be published.