«Բազե» հավաքի ինտելեկտուալ մրցույթում հաղթել է ՀՊՏՀ-ի թիմը

«Բազե-2015» հավաքում ամենաինտելեկտուալը կապույտ ճակատն է։ Այստեղ ինտելեկտուալ խաղի մրցույթում առաջին տեղը գրավել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնող ջոկատը, որի անդամները՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի գրական և թատերական ստուդիայի նախագահ Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, «Բրեյն ռինգ» խաղում նախ հաղթել են ներակատային պայքարում, այնուհետև հաղթանակ են պարգևել կապույտ ճակատին։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, նույն կապույտ ճակատում ինտելեկտուալ մրցույթում երկրորդ տեղը գրավել է Երևանի պետական բժշկական համալսարանի ջոկատը, որի ղեկավար Արամ Ղուլիջանյանը նշել է, որ բժշկական համալսարանում գործում է գիտակների ակումբ, որի անդամները մշտապես համալրում են հավաքի՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ջոկատը։

Արամ Ղուլիջանյանն ասել է, որ ինտելեկտուալ խաղերն իրենց համար նախասիրություն են, սակայն տարիների ընթացքում հոբբին դառնում է կենսակերպ։

Օգոստոսի 19-ին «Բազե» հավաքում շարունակվում են մշակութային և սպորտային մրցույթները։ Երիտասարդները ուժերը կչափեն ֆուտբոլ, լող, վոլեյբոլ, սեղանի թենիս մրցաձևերում, երգի մրցույթում:

Հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ամեն տարի «Բազեին» մասնակցում են Հայաստանը, Արցախը և սփյուռքը ներկայացնող մոտ 500 երիտասարդներ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Բազե» հավաքի ինտելեկտուալ մրցույթում հաղթել է ՀՊՏՀ-ի թիմը”

Leave a Reply

Your email address will not be published.