Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերաշրջանը կմեկնարկի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ցուցադրությամբ

panorama.am-ը գրում է՝
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 83-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ցուցադրությամբ:
Օպերայի և բալետի թատրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ այդ օրը ներկայացմանը կնախորդեն մի շարք տոնական միջոցառումներ: Թատրոնի նախասրահում կկազմակերպվի ցուցադրություն:
Այս ամսվա ընթացքում ներկայացվելու են նաև Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» բալետները, Ժ. Բիզեի «Կարեմն» օպերան:
- Previous Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի ափին է գտնվել հայ եղբայրներին պատկանող վանքը
- Next Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում բաց կլինեն մի շարք պատմամշակութային հուշարձան շենքեր