Ա. Իսահակյանի նամակը Հովհաննես Թումանյանին

Սիրելի Օհաննես.

Ստացա բաց նամակդ. բալա’մ, չեմ հիշում, թե նախընթաց նամակումս ինչ եմ գրել.-դու գրում ես, թե`«Շատ կուզենայի տեսնել. մի բան այնպես է տանջում, ենթադրածդ սխալ կլինի.կուզենայի խոսել…»: Սիրելիս, չեմ հասկանում այդ բառերը. ինչ ուզում ես ասել. ի՞նչ տանջանք, ի՞նչ ենթադրություն, ինչի մասին է. զանազան բաներ եմ մտածում, բայց բոլորովին գլխի չեմ ընկնում. գրում ես` «շատ եմ անհանգիստ, չեմ կարողանում պարապել»…

Ախր, ինչո՞ւ, է, ի սեր Աստծո, մի շուտով գրիր, տեսնեմ բանի էությունը…

Ես դեռ մարտի 3-5 այստեղ կլինեմ, դու գրիր, կհասնի, եթե այստեղ էլ չլինեմ, ինձ կհասնեն:

Այստեղ գործերս լավ են, հետո կանցնեմ Մոսկվա, ապա դեպի Կովկաս:

 

Картинки по запросу Ավետիք իսահակյանը հովհաննես թումանյանի հետ

Ես էլ չեմ կարող պարապել, բայց այլ պատճառներից զբաղված եմ` ժամերս թռչում են ուրիշ բաներով: Այստեղ սկսվել է հայկական կյանքով ու գրականությամբ հետաքրքրվելը…մեզ շատ շատ ճանաչում, սիիկ Դերենիկին ու Շանթին համարյա չեն ճանաչում: Ծատուրյանը մեզնից խալֆա է` հռչակված:

Գլուխդ կախ գրի «Հազարան բլբուլդ», էլ կգամ, և պիտի այս տարի նստեմ` էպոսի համար:

Կովկասում շատ նորություններ կան, երևի, բայց շատ քիչ եմ լսում: Բաքվա ռումբը` խեղճ հայ ժողովրդի մեջ պայթեցնել, և նզովելով նզովում եմ այդ իշու ձագ, անմիտ հերոստրատներին…

Похожее изображение

Սպասում եմ նամակիդ. համբույրներ բոլորիդ և բարևներ:

Картинки по запросу Ավետիք իսահակյանը հովհաննես թումանյանի հետ

                                                                           Հ. Թումանյանի ընտանիքը

Քո Ավո

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed