Աքշեհիր քաղաքի հայկական եկեղեցին և պատմական բաղնիքը փլուզման եզրին են

Թուրքիայի Աքշեհիր քաղաքում գտնվող հայկական եկեղեցին և պատմական բաղնիքը քանդվում են: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն` վկայակոչելով թուրքական կայքերը:

Աղբյուրի համաձայն` եկեղեցու պատերին խոշոր ճաքեր կան, իսկ բաղնիքի շենքը կանգնած է փլուզման եզրին: Աքշեհիրի քաղաքապետարանը, որին պատկանում է եկեղեցին, որևէ քայլ չի կատարել այն վերականգնելու համար:

Եկեղեցին կառուցվել է հայկական համայնքի կողմից 19-րդ դարում և մշակութային իրադարձությունների անցկացման կենտրոն է եղել: Այն երբևէ չի վերանորոգվել թուրքական իշխանությունների կողմից` չնայած տրված խոստումներին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed