Ափսոս, որ ես այդպես էլ չգտա ըմբռնում այն մարդկանց կողմից, որոնցից ես ամենաշատն էի դա ակնկալում. Ք. Ռիվզ

«Ես չեմ կարող դառնալ այնպիսի աշխարհի մի մասը, որտեղ ամուսինները հագցնում են իրենց կանանց ասես անբարոյականների՝ ի ցույց դնելով այն ամենը, ինչ չպետք է ցուցադրվի։ Որտեղ չկան պատիվ ու արժանապատվություն հասկացողությունները, ու մարդկանց բառերի վրա կարելի է հիմնվել, միայն այն ժամանակ, երբ նրանք ասում են «ազնիվ խոսք»։ Որտեղ կանայք երեխաներ ունենալ չեն ցանկանում, իսկ տղամարդիկ՝ ընտանիք։ Որտեղ լակոտներն իրենց հաջողակ են համարում՝ հայրերի մեքենաների ղեկին նստած, իսկ ցանկացած ոք, ով դույզն-ինչ իշխանություն ունի, փորձում է ապացուցել Ձեզ, որ Դուք ոչնչություն եք։ Որտեղ մարդիկ երեսպաշտորեն հայտարարում են, որ հավատում են Աստծուն՝ ալկոհոլով լի գավաթը ձեռքներում ու ոչ մի բան չհասկանալով սեփական կրոնից։ Որտեղ խանդի զգացումն ամոթ բան է համարվում, իսկ համեստությունը՝ թերություն։ Որտեղ մարդիկ մոռացել են սիրո մասին ու փնտրում են զուգընկերոջ ամենահարմար տարբերակ։ Որտեղ մարդիկ վերանորոգում են մեքենայի ցանկացած թերություն՝ չխնայելով ո՛չ փողը, ո՛չ ժամանակը, մինչդեռ իրենք այնքան խղճուկ տեսք ունեն, որ անգամ այդ հիանալի նորոգված մեքենան չի օգնում թաքցնել այն։ Որտեղ տղաներն իրենց ծնողների փողերով խմում են ակումբներում՝ ծամածռվելով պրիմիտիվ հնչյուններից, իսկ աղջիկները սիրահարվում են նմաններին այդ ամենի համար։ Որտեղ Տղամարդն ու Կինը վաղուց արդեն չեն տարբերվում, ու դա ներկայացվում է որպես ազատ ընտրություն, իսկ նրան, ով համարձակվում է այլ ուղի ընտրել, կնքում են «հետամնաց բռնակալ» ամոթալի տիտղոսը։

Ես ընտրում եմ իմ ուղին, միայն թե ափսոս, որ ես այդպես էլ չգտա ըմբռնում այն մարդկանց կողմից, որոնցից ես ամենաշատն էի դա ակնկալում…»։

ՔԻԱՆՈՒ ՌԻՎԶ

Գրառումը` լրագրող Լիլիթ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed