Տեղի ունեցավ «Արև ելավ» մանկական գրքի շնորհանդեսը

Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Մարո Նահապետյանի «Արև ելավ» մանկական երգերի ժողովածուի և ձայնասկավառակի շնորհանդեսը: Միջոցառումը տեղի ունեցավ «Մարի» հրատարակչության հետ համատեղ:

Գրքի շնորհանդեսին ներկա էին ընթարցասերներ, դպրոցի սաներ, մանկավարժներ ու ծնողներ, ինչպես նաև՝ գրողներ: Ներկաներին ողջունեցին մանկագիր Սուրեն Մուրադյանը: 

Ասմունքով և երաժշտական կատարումներով հանդես եկան Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի, Գայի անվան թիվ 129 դպրոցի, Ձորաղբյուրի մանկապարտեզի և Երևանի թիվ 8 հատուկ դպրոցի սաները։ 

Մեզ հետ զրույցում «Մարի» հրատարակչության տնօրեն, գլխավոր խմբագիր Մարիա Մելքոնյանը նշեց, որ թեև մանկական տարբեր հրատարակություններ եղել են մինչ այս, սակայն  Մարո Նահապետյանի «Արև ելավ» մանկական երգերի ժողովածուն առանձնանում են այն իմաստով, որ վերջինս ո՛չ միայն գրական, այլև՝ երաժշտական ժողովածու է և սա հրատարակչության համար իր տեսակիմեջ առաջին փորձն էր, որի համար «Մարի» հրատարակչության տնօրեն, գլխավոր խմբագիր Մարիա Մելքոնյանը իր շնորհակալությունը հայտնեց գրողին՝ ցուցաբերած վստահության համար:

Տարածել`
Share

You may also like...