Արևմտահայոց Ազգային Համագումարի ներկայացուցիչները Բրյուսելում հանդիպել են Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցության HDP ղեկավարների հետ

HDP Եվրոպայի ներկայացուցչության կենտրոնում նոյեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել Արվմտահայոց Ազգային Համագումարի (ԱԱՀ) պատվիրակության եւ Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցության (HDP-ի) ղեկավարության և Եվրոպայի կառույցի ներկայացուցիչների միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կողմերին հուզող խնդիրներ, անդրադարձ է կատարվել Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող բավական մտահոգիչ զարգացումներին: Այս առումով Արևմտահայոց Ազգային Համագումարը խստորեն դատապարտել է Թուրքիայի իշխանությունների HDP կուսակցության ղեկավարների եւ Թուրքիայի քուրդ բնակչության դեմ կատարած անընդունելի արարքները:

Այս առիթով, Արևմտահայոց Ազգային Համագումարի պատվիրակությունը կոչ է ուղղում «Փոքր Ասիա հայրենիքի» բոլոր ժողովուրդներին՝ համախմբվել պատմական իրավունքների շուրջ հանուն արդարության և ժողովրդավարության:
Արևմտահայոց Ազգային Համագումարի պատվիրակությանը մաս են կազմել ԱԱՀ-ի նախագահ Սուրէն Սէրյատարեանը, ԱԱՀ-ի գլխավոր քարտուղար Սեւակ Արծրունին, ԱԱՀ-ի Ազգային Խորհրդի նախագահության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արագած Ախոյանն ու ԱԱՀ-ի՝ «Փոքր Ասիայի ժողովրդների միջեւ կապ»-ի համակարգող Համո Մոսկոֆյանը:

Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցության (HDP-ի) Եւրոպայի կառույցի կողմից հանդիպմանը մասնակցել են. Թուրքիայի Խորհրդարանի անդամներ Ֆայսալ Սարըյըլտըզ եւ Քեմալ Աքթաշ ինչպես նաեւ կուսակցության Եւրոպական ներկայացուցչության տնօրեն Յասին Սունճա:

 

Գրում է  ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն իր ֆեյսբուքյան էջում

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed