Արցախում տեղի է ունեցել «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ փառատոնն արդեն իսկ դարձել է ավանդական և իր կարևոր ներդրումն ունի Արցախում մշակույթի, մասնավորապես, դասական երաժշտության զարգացման և այս ոլորտում տարբեր երկրների հետ կապերի խորացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Արցախում տեղի է ունեցել «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնը”

Leave a Reply

Your email address will not be published.