«Արցախյան օրեր 2016»-ը կհյուրընկալվի Բրյուսելում

Նոյեմբերի 16-19-ը  Բրյուսելում տեղի կունենա միջոցառումների ծրագիր, որին կմասանկցի նաև Բակո Սահակյանը: Ծրագիրը կիրականացվի «Արցախյան օրեր 2016»-ի շրջանակում:

 Այս մասին գրում է  «Հայերն այսօր» պարբերականը՝ հղում անելով  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

Չորսօրյա միջոցառումների ընթացքում տեղի կունենան քաղաքական և մշակութային ծրագրեր, այդ թվում և եռօրյա ցուցահանդես, որի նպատակն է Բելգիայի և Եվրամիության հասարակությանը ներկայացնել Արցախի զբոսաշրջային հնարավորությունները, ցույց տալ և իրազեկել ճամփորդական գրասենյակներին՝ Ղարաբաղը այլընտրանքային զբոսաշրջության վայր լինելու իրականությունը` իր խոհանոցով, բազմադարյա ավանդույթներով ու մշակութային ժառանգությամբ: Կցուցադրվեն նաև Արցախի արտադրության նմուշներ և  ուտելիքների  տեսականի: Արցախյան օրերը կփակվեն հայ մշակութային տանը կայանալիք տոնական համերգ-խնջույքով որտեղ կներկայանան «Արցախի ձայներ» խմբի մեներգիչները:

Արցախյան օրերի նպատակն է Եվրոպային ցույց տալ Ղարաբաղի իրականությունը, որ Ղարաբաղը միայն հակամարտություն չէ, այլ՝ դարերի խորքից եկած ժառանգությամբ երիտասարդ հանրապետություն, որն այսօր կառուցում է իր ժողովրրդավար երկիրն ու ապագան:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed