Արցախյան գինու երկրորդ փառատոնը կկայանա հոկտեմբերի 17-ին

Արդեն ավանդական դարձած Արցախյան գինու փառատոնը այս տարի կկայանա հոկտեմբերի 17-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում` Տողի Մելիքական ապարանքում: Փառատոնի կազմակերպիչները հավաստիացնում են, որ այս անգամ եւս փառատոնը կկազմակերպվի ժամանցի, ուրախության ու հանգստի ոգով: Փառատոնի հյուրերին սպասում է Արցախյան գինու եւ բերքի ցուցահանդես-վաճառք, հարուստ համերգային ծրագիր, ավանդական խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես:

Գինու տոնավաճառին ներկայացված են լինելու գինեգործությամբ հայտնի ԼՂՀ բոլոր շրջանները, ինչպես նաեւ գինեգործներ Հայաստանի Հանրապետությունից: Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվելու է գինու նախուտեստ եւ պրոֆեսիոնալ սոմելիեի վարպետության դաս:

Արցախյան գինու երկրորդ փառատոնը կազմակերպվում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ:

Տարածել`
Share

Tags

You may also like...