Արցախի հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի է ունեցել ցուցահանդես-վաճառք

artsakhpress.am-ը գրում է՝

Ստեփանակերտի կենտրոնական օղակաձև այգում այսօր բացվեց մանկապատանեկան ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք, որին ներկայացել են Արցախի տարբեր մարզերի կենտրոնների սաներ:

Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաների աշխատանքներում գերակշռել էր ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին վերաբերող աշխատանքները:

«Բոլոր տոնական օրերին էլ մեր աշխատանքները ներկայացնում ենք Ստեփանակերտում, սակայն այս օրը յուրահատուկ է մեզ համար: Մեր սաների աշխատանքներում առավել մեծ տեղ են գրավում ԼՂՀ անկախության հռչակման 25 ամյակին նվիրված աշխատանքները:Գորգերը, ձեռքի աշխատանքները, կավե ամաններն ու մնացած աշխատանքներն արտացոլում են Արցախի հազարամյա պատմությունն ու անկախության 25-ամյա տարիներին ԼՂՀ-ի ձեռբերումները»,- մանրամասնել է Ասկերանի արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed