Արցախը պարզապես թաքնված գանձ չէ, այն առաջին հերթին գանձ է, որը սիրում են

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի (EAFJD) նախաձեռնությամբ Բրյուսելում կայացած ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել շուրջ 200 հյուրեր, այդ թվում և Բելգիայի դաշնային, տարածաշրջանային և ֆլամանդական խորհրդարանի անդամներ, ինչպես նաև գիտության և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կրում էր «Արցախ/Լեռնային-Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագիրը: Եվրախորհրդարանում Հայաստանի և Արցախի բարեկամության խմբի նախագահներ Էլենի Տեոխարիուսը և Ֆրանկ Էնգելը, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը, տեսաուղերձ էին հղել, որում իրենց աջակցությունն էին հայտնել Արցախի ժողովրդին: Ցուցահանդեսը գործել է նոյեմբերի 17-19-ը:

Բելգիայի ֆրանսախոս համայնքի խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրութի խսքով Արցախը պարզապես թաքնված գանձ չէ, այն առաջին հերթին գանձ է, որը սիրում են: Նա խոսել է ապակառուցողական սպառնալիքների մասին, որ ստացել են բելգիացի խորհրդարանականները` ցուցահանդեսին չմասնակցելու պահանջով:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed