«ԱՐՏ ՖԵՍՏ»-ը հենց այդպիսի նախաձեռնություն է, որը համախմբում է երիտասարդ ստեղծագործողներին

Ցանկացած միջոցառում, նախաձեռնություն, որը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանը, նրանց հանրային ճանաչմանը, քաղաքացու արժեհամակարգի ձևավորմանը, արվեստի ու արվեստագետի արժևորմանը, ինձ համար ողջունելի է և շատ կարևոր: «ԱՐՏ ՖԵՍՏ»-ը հենց այդպիսի նախաձեռնություն է, որը համախմբում է երիտասարդ ստեղծագործողներին մի հարթակում՝ կամրջելով Հայաստանի Հանրապետության և արտերկրի երիտասարդ արվեստագետներին, խթանում է նրանց ստեղծագործական միտքը, ընձեռում ճանաչվելու և կայանալու հնարավորություններ: Ողջունում եմ նախաձեռնությունը, փառատոնին մաղթում անխոտոր ուղի՝ շարունակելու իր նվիրական գործը և բացահայտելու նորանոր «լուսավոր ճակատներ»:

ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի

տնօրեն` Էլեոնորա Թումանյան

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«ԱՐՏ ՖԵՍՏ»-ը հենց այդպիսի նախաձեռնություն է, որը համախմբում է երիտասարդ ստեղծագործողներին”

Leave a Reply

Your email address will not be published.