«ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի Կինոարվեստի ցուցադրությունները տեղի կունենան հունիսի 3-ին, 4-ին

«ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի Կինոարվեստի ցուցադրությունները տեղի կունենան հունիսի 3-ին, 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժամը` 14.30- 18.30-ին: Կինոարվեստի մասնագիտական հանձնախմբի կազմում են` Վիգեն Չալդրանյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ռաֆայել Քոթանջյան – ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ջիվան Ավետիսյան – կինոռեժիսոր Արթուր Ուստյան – կինոօպերատոր «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող երիտասարդ ստեղծագործողներ: Փառատոնի նպատակն է երիտասարդների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ: Ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում է մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մրցանակակիր: Ստեղծագործությունները գնահատում է տվյալ ոլորտի մասնագիտական հանձնախումբը, որտեղ ընդգրկված են մշակութային հեղինակավոր գործիչներ, վաստակավոր և ժողովրդական արտիստներ:Այս մասին տեղեկացնում է «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնի հանրային կապերի պատասխանատու Սիրանուշ Նազլուխանյանը:

Տարածել`
Share

You may also like...