«Արտ Ֆեստը» շատ կարևոր խնդիր է լուծում. Ռ. Քոթանջյան

Ընթացքի մեջ են  «Մեկ տանիքի ներքո» խորագիրը կրող ԱՐՏ ՖԵՍՏ երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնի կազմակերպչական աշխատանքները: Այն կազմակերպում են  ՀՀ Մշակույթի նախարարությունը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը`Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմում է  ՀՀ  ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, ով,  խոսելով «Արտ Ֆեստ» փառատոնի մասին,  կարևորեց. «Սա մեծ մշակութային իրադարձություն է, որը ինչ որ իմաստով շեղում է մեր հասարակությանը քաղաքականացված  մթնոլորտից ու առկա  խնդիրներից: «Արտ Ֆեստը» մի շատ կարևոր խնդիր  է լուծում: Մի ժամանակ  գյուղերում կային այսպես կոչված «պալատներ», որտեղ մշակութային միջոցառումներ էին կազմակերպվում: Այսօր չկան այդ «պալատները»: Գրեթե  բոլոր մշակութային միջոցառումները կենտրոնացված են մայրաքաղաք Երևանում: Փառատոնը եկել է այս բացը լրացնելու: «Արտ Ֆեստ»-ի  կարևոր  առանձնահատկությունը նաև այն է, որ նպաստում է Երևան-մարզեր մշակութային  կյանքի ակտիվացմանը:  Անցած տարի  մարզերից, հեռավոր գյուղերից բազմաթիվ երիտասարդներ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին փառատոնին, ինչը  ողջունելի է: Այս տարի սպասում ու քաջալերելու ենք ավելի որակյալ նախաձեռնությունների ու աշխատանքների  ներկայացումը: Արվեստի  հզորությունը հենց դրանում է, ուստի, եթե քո գործը վարպետորեն ես անում,ապա այն հաջողությամբ է պսակվում: «Արտ Ֆեստ»-ի կազմակերպիչներին և  մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք»:

Փառատոնը  ընդգրկում է արվեստի մի քանի տեսակներ՝ Թատերականարվեստ, Կինոարվեստ, Կերպարվեստ (գեղանկարչություն,քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնի նպատակն է երիտասարդ ստեղծագործողների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ:

«ԱՐՏ-ՖԵՍՏ»  հանրապետական փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին (պատասխանատու` Սիրանուշ Նազլուխանյան, հեռ.`055-87-08-26)

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Արտ Ֆեստը» շատ կարևոր խնդիր է լուծում. Ռ. Քոթանջյան”

Leave a Reply

Your email address will not be published.