Արտո Թունջբոյաջյանը Վենետիկում հանդես է եկել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

Հարվածային գործիքների հայտնի հայազգի վարպետ Արտո Թունջբոյաջյանը հանդես է եկել Վենետիկում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգի ընթացքում։  Այդ մասին հաղորդում է իտալական շրջանային  NordEst Quotidiano պարբերականը։ Համերգը տեղի է ունեցել Jazz im  Pro-Armenia 1915-2015 ծրագրի շրջանակում, որի կազմակերպիչներն են դարձել Հայկական մշակույթի հետազոտության եւ արձանագրման վենետիկյան կենտրոնը եւ արվեստի  «Կալիգուլա» ընկերակցությունը։

Armenian Dream ծրագրի կազմակերպիչն ու հեղինակը Իտալիայում բնակվող   ֆրիուլների փոքրաթիվ ազգության ներկայացուցիչ, դաշնակահար եւ կոմպոզիտոր  Կլաուդիո Կոյանիսն էր։ Համերգը տեղի է ունեցել վենետիկյան Պալացցո Գրասսի թատրոնում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Արտո Թունջբոյաջյանը Վենետիկում հանդես է եկել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին”

Leave a Reply

Your email address will not be published.