«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված կլինի հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին: Նշենք, որ մրցանակաբախությունը տեղի կունենա Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին: Մրցանակաբաշխությունը կայանալու է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ:  Այս մասին հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ անվանի դերասանը բացի ներկայացումները, հանդես է եկելե նաև մի շարք  հեռուստաթատրոնում: Նկարահանվել է «Մանրուք» (1954թ.), «Կրակ» (1963թ.), «Ջրհորի մոտ» (1970թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Հուսո աստղ» (1976թ.) և այլ ֆիլմերում:

1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1979թ.` ՀՀ Պետական մրցանակի:

Մահացել է Երևանում 1988 թվականին:

 

Աղբյուրը` panorama.am

Տարածել`
Share

You may also like...